Ֆրանսիական SteadXP ընկերությունը ստեղծել է վիդեոյի կայունացման համանուն ծրագրային– սարքային համալիր, որը համատեղելի է գրեթե ցանկացած տեսակի տեսախցիկների հետ։ Սերիական արտադրության ֆինանսավորման համար Kickstarter –ում մեկնարկել է քրաուդֆանդինգային արշավ, հայտնում է N+1- ը։
SteadXP անվանումով սարքավորումն իրենից ներկայացնում է ARM պրոցեսորով պլատա , որը եռառանցք աքսելոմետրի ու հիրոսկոպի օգնությամբ ՝ տարածության մեջ տեսախցիկի դիրքի փոփոխությունը ձայնագրում է microSD քարտի վրա։ Աքսելերոմետրի ու հիրոսկոպի, նաեւ տեսագրության տվյալները պարունակող ֆայլը համակարգչի վրա ներբեռնելուց հետո ֆիրմային ծրագրային ապահովումը համադրում է այդ տվյալները ու կայունացնում տեսագրությունը։
Գաջետը հագեցած է լուսարձակումների համար ստանդարտային ամրակապով, որը թույլ է տալիս այն միացնել տեսախցիկի «Բաշմակին»։ Սարքը կշռում է 34 գրամ եւ սնվում է տեսախցիկի մարտկոցից։
SteadXP–ը արտադրվելու է երկու տարբերակով ՝ ունիվերսալ մոդուլ, ու հատուկ GoPro տեսախցիկների համար նախագծված մոդուլ, որը տեսախցիկի հետ միասին տեղավորվում է ֆիրմային ջրակայուն պատյանի մեջ։ SteadXP–ը ձեռք բերելու համար անհրաժեշտ է նախագծին նվիրաբերել առնվազն 110 եվրո հանգանակություն։





























