Ռուս կինը տեղից շարժել է 17 տոննա կշռող տրամվայը։ 32 ամյա Օքսանա Կոշելեւան մտադիր է ազգային ռեկորդ սահմանել Իրկուտսկի տրամվայի դեպոյում։
Ընկերների ոգեւորող բացականչությունների ներքո նա տեղից շարժել ու իր հետեւից ավելի քան երկու մետր քաշել է 17 տոննայանոց տրամվայը։ Ընդ որում Օքսանան ինքը ընդամենը 79 կգ է կշռում։
Բայց պարզվում է որ Օքսանայի նախնական ծրագրերում բոլորովին այլ փոխադրամիջոց էր, հայտնում է NTDTV–ն։
Ես մտադիր էի օդանավ բարձրացնել։ Բայց դրա փոխարեն տեղից շարժեցի տրամվայ։ Իրականում այդքան էլ բարդ չէր»։
Օքսանան իր առջեւ նպատակ էր դրել ՝ Ավիացիայի օրը տեղից շարժել 20 տոննայանոց օդանավ։ Սակայն նրան օդանավ չէին հատկացրել։ Այդուհանդերձ, նա մտադիր չէ հրաժարվել իր ծրագրերից։ Նա ուզում է փորձել իր ուժերը ՝ տեղից շարժելով ռազմական տեխնիկա։ Իսկ առայժմ Օքսանան մտադիր է իր վերջին նվաճման տեսագրությունն ուղարկել «Ռուսաստանի ռեկորդների գրքի» հրատարակությանը։











