1998 թվականի ֆինանսական տարվանից սկսած ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնությունը 25 մլն դոլարով ավելի քիչ է եղել, քան Կոգրեսը պատրաստվում էր տրամադրել։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն։ (ANCA)
Ըստ ANCA-ի, Ղարաբաղի համար նախատեսված 61 մլն դոլարից փաստացիորեն ծախսվել է 36 մլն-ը։ Լեռնային Ղարաբաղին տրվող օգնության գրեթե 12 մլն դոլարը չի ծախսվել Օբամայի վարչակազմի առաջին երկու տարիների ընթացքում։
«Հայկական ծագում ունեցող ամերիկացիները խորապես շնորհակալ են ԱՄՆ Կոնգրեսին, նրա առատաձեռնության համար Լեռնային Ղարաբաղին ու նրա ժողովրդին ֆինանսական միջոցներ տրամադրելու գործում, որպեսզի նա դուրս գա Ադրբեջանի ագրեսիայի պատճառով առաջացած ճգնաժամից, ինչպես նաեւ բավարարի իր անհրաժեշտ մարդասիրական պահանջները եւ զարգանա իբրեւ ազատ հասարակություն»-ասել է ANCA ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը: «Մենք շատ մտահոգված ենք, որ մեկը մյուսին փոխարինած ամերիկյան վարչակազմերը հարգանք չցուցաբերեցին Կոնգրեսի հստակ մտադրությանը՝ կենսական կարեւորություն ունեցող օգնության ծրագիրը համապատասխան ձեւով ֆինանսավորելու եւ ողջ ծավալով իրականացնելու հարցում»,- ասել է նա:




























