Google Loon նախագծի փորձարարական օդապարիկը ընկել է ամերիկյան Չինո– հիլզ քաղաքի տներից մեկի բակում, հայտնում է Daily Dot –ը։

Սկզբում տանտիրուհին կարծել է, թե իր հարեւանները ծառերը փակել են՝ տան պատերը ներկելուց առաջ։ Իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանությունն էլ իբրեւ օդերեւութաբանական ընկերությունից էր զանգ ստացել՝ վթարի մասին։  Հարեւաններն էլ առհասարակ վարկած են առաջ քաշել, իբրեւ տան բակում պարաշյուտով արբանյակ է ընկել, հայտնում է Gazeta –ն։

Loon նախագիծը գովազդվել էր դեռ 2013 թ. ամռանը։ Google –ը մտադիր է ստրատոսֆերայում սավառնող օդապարիկների օգնությամբ ինտերնետային կապի հասանելիություն ապահովել ամբողջ մոլորակի վրա, այդ թվում դժվարհասանելի շրջաններում ու երրորդ աշխարհի երկրներում։