Շվեյցարական ժամացույցներ արտադրողները հոռետեսորեն են տրամադրված ՝ մեծ հետաքրքրություն առաջացնող «խելացի» սարքերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Gazeta –ն ՝ վկայակոչելով Bloomberg –ը։

Շվեյցարիայում արտադրվող ժամացույցները միշտ էլ հայտնի են եղել իրենց որակով ու եղել են մարդու սոցիալական կարգավիճակի ցուցանիշը։ Սակայն հիմա, երբ շուկայում նորանոր «սմարթ» ժամացույցներ են հայտնվում, շվեյցարական ժամացույցներ արտադրողները լրջորեն մտահոգվել են. չէ՞ որ խելացի գաջետները սպառնում են նրանց լավ հարթված բիզնեսին։ Հետազոտությունները վկայում են, որ շվեյցարական ժամացույցների արդյունաբերության նկատմամբ վատատեսության մակարդակը 2013 թ. սկսած աճում է ու հիմա հասնում է շատ բարձր նիշերի։ Richemont–ի  եւ Swatch–ի նման ընկերությունների բաժնետոմսերի արժեզրկումը նույնպես լավատեսություն չի ներշնչում։

Որոշ արտադրողներ սկսել են ժամացույցների մեջ շտապ ավելացնել նոր գործառույթներ, որպեսզի կարողանան մրցակցել «խելացի» սարքերի հետ։ Բացի դրանից, արտադրողներին նման քայլի է դրդել Apple Watch–ի լյուքս՝ (ոսկու հավելումով), ինչպես նաեւ Hermes ապրանքանիշի հետ համատեղ ստեղծված մոդելների թողարկումը։