Եթե Վրաստանը կոպիտ ասած չմտնի խաղի մեջ, դժվար թե երբեւէ կարելի կլինի հաջողություն սպասել Իրան-Հայաստան երկաթուղու հարցում։Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ «Իրան. Պատժամիջոցների չեղարկում եւ հնարավոր տարածաշրջանային իրադարձություններ» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը։
«Ճիշտ է, մենք ԵՏՄ անդամ ենք, սակայն ու՞ր ենք մենք գնում։ Դեպի պատ։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե Իրանը իրականում ուզում է համագործակցել ԵՏՄ երկրների հետ, ապա դա կարող է անել Կասպից ծովով։ Այո՛, Ադրբեջանը այս հարցում մեզ համար լուրջ մրցակից է։ Ադրբեջանում հիմա նույնպես երկաթուղի է կառուցվում 400 մլն դոլար արժողությամբ։ Որտեղ է այդ գումարը, որտեղ է 3 մլրդ 200 մլնը։ Ինքնե՛րդ դատեք»,- եզրափակեց Գոհար Իսկանդարյանը։




























