Թուրքիան 11 մլն դոլար կհատնացի Ղրղըզստանին Օշ եւ Ջալալաբադ քաղաքների վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Հաքքը Աքըլը Ղրղըզստանի հարավային մայրաքաղաքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, գրում է 24.kg-ն:
Նրա խոսքով, 10 օրվա ընթացքում հատուկ աշխատանքային խումբ է ժամանել Ղրղըզստանի հարավ, որը պետք է ուսումնասիրի հունիսյան անկարգությունների հասցրած վնասի չափը:
Թուրքիայի իշխանությունները լիազորել են Tika ընկերությանը՝ որոշել, թե ինչ կարգով է հատկացվելու օգնությունը:
Թուրքական կողմը տեղեկացրել է նաեւ, որ Կարմիր Մահիկի միջազգային կազմակերպությունը 4,2 մլն դոլար է հատկացնելու` սոցիալական օբյեկտներ եւ տուժածների համար տներ կառուցելու համար:



























