15 ուղեւորներով փոքրիկ ինքնաթիռ է կործանվել Նեպալում: Այդ մասին հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Բահադուր Շրեստխան:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ինքնաթիռը վայր է ընկել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 80 կմ հարավ ընկած տարածքում: Թռիչքը տեղի էր ունենում բարդ եղանակային պայմաններում, աղետի ժամանակ անձրեւ էր գալիս: Դեպքի վայր են ժամանել փրկարարները:

Ինչպես հայտնել է մասնավոր «Անգի Էյր» ավիաընկերության ներկայացուցիչը, որին պատկանել է ինքնաթիռը, ուղեւորների մեջ եղել են վեց օտարերկրացիներ: Ինքնաթիռը մեկնում էր Լուկլու քաղաք, որը Էվերեստ բարձրացող ալպինիստների կենտրոնակայանն էր:

Associated Press-ի փոխանցմամբ, օտարերկրյա զբոսաշրջիկներից 5-ը եղել են ԱՄՆ-ի, իսկ 1-ը` Ճապոնիայի քաղաքացիներ: