Facebook սոցիալական ցանցը սկսել է ստեղծել «Դուր չի գալիս» կոճակը, այս մասին ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է պատմել  Կալիֆորնիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Տարիներ շարունակ մարդիկ խնդրում էին ստեղծել «Dislike» կոճակ։ Վերջապես մենք ձեզ լսեցինք, մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ ու կառաջարկենք մի բան, որը համապատասխանում է օգտատերերի զգալի մասին կարիքներին»,– մեջբերում է նա խոսքերը Bloomberg–ը։

«Like» կոճակը հայտնվել է 2009 թ.։ Այդ գաղափարի իրականացումը տեւել է երկու տարի։

Facebook–ը երկար ժամանակ դեմ էր «Dislike» կոճակի ստեղծմանը, քանի որ դա կարող էր դանդաղեցնել տեղեկությունների փոխանակությունը ու սադրել բացասական մթնոլորտ։ Ենթադրվում էր, որ բացասական վերաբերմունքը կարելի է արտահայտել մեկնաբանությունների միջոցով։ Ցուկերբերգը հայտարարում էր, որ չի ուզում ամբողջ ցանցը վերածել «կողմ» կամ «դեմ» քվեարկության ֆորումի, հայտնում է «Վեդոմոստին»։

Բայցեւայնպես սոցցանցի ստեղծողները եկան այն եզրակացության, որ կարեւոր է օգտատերերին հնարավորություն տալ արտահայտել իրենց սրտացավ վերաբերմունքը աշխարհում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Ընկերությունը արդեն սկսել է մշակել «Dislike» կոճակի այլընտրանքը։