Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման հարցը շարունակում է քննարկումների առարկա մնալ: Ինչպես ANS-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում, այդ հարցով որոշումն ընդունվելու է այս ամսվա վերջին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում կայանալու է ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» ռազմա- հումանիտար զորավարժությունները, որոնց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 19 պետությունների, այդ թվում Թուրքիայի զինծառայողներ:
Հայաստանում զորավարժությունների անցկացման որոշումը կայացվել է միաձայն:
Թուրքիան վերջերս տեղեկացրել էր կազմակոմիտեին, որ թուրք զինվորականները Հայաստան կժամանեն Վրաստանի տարածքով:
Միեւնույն ժամանակ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները, նաեւ լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ սահմանը բացվելու է զորավարժությունների ժամանակ, սակայն ժամանակավորապես:


























