Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) չի ցանկանում հայտնել իր կարծիքը Սահմանադրության նոր նախագծի մասին, քանի որ այն գաղտնիք է:

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը մասնավորապես ասաց. «Ժողովուրդն ինքը կորոշի իր կարծիքը Սահմանադրության մասին: Ես կարդացել եմ Սահմանադրության տեքստը, ինձ համար հետեւություններ եմ արել, մնացածն էլ ժողովուրդը կորոշի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նրա խոսքով՝ իր համար նշանակություն չունի, թե մեծամասնական կամ համամասնական ընտրակարգն է գործելու, միեւնույնն է՝ եթե պետք լինի, ինքը ցուցակում ընդգրկված կլինի:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրության նոր նախագիծը: