Թուրքիան եւ Ռուսաստանը գլխավորել են ինտերնետ-պաշտպանվածության մակարդակով, ամենավտանգավոր երկրների ցանկը, որը կազմվել է AVG ընկերության հետազոտությունների արդյունքում: Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը:
Պարզվել է, որ ինտերնետային հարձակումների թիրախ է դառնում Թուրքիայի յուրաքանչյուր 10-րդ եւ Ռուսաստանի 15-րդ օգտվողը: Այդ երկրները զբաղեցրել են վարկանիշի 1-ին եւ երկրորդ տեղերը: Երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են Հայաստանը, Ադրբեջանն ու Բանգլադեշը:




























