Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում օգոստոսի 24-ի առավոտյան  սկսվել է սկանդալային, առաջին «Էրգենեկոնի» գործով 154-րդ դատավարությունը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  Վարչական դատարանի նախագահի եւ Cumhuriyet թերթի դեմ իրականացված հարձակման գործը ներառող, առաջին «Էրգենեկոնի» դատավարությանը մասնակցել են կալանքի տակ գտնվող 23 ամբաստանյալներ, այդ թվում պաշտոնաթող հակահայ գեներալ Վելի Քյուչուքը։

Նշենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել։  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը։