30 տարի անց հնարավոր կլինի ամբողջությամբ անցնել էներգետիկայի նոր տեսակի: Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում նման կարծիք են հայտնել գերմանացի ֆիզիկոսները:

Բանն այն է, որ գիտնականները կարողանում են արդյունավետ արհեստական ֆոտոսինթեզ կատարել, որը թույլ է տալիս անցնել էկոլոգիապես մաքուր ջրածնի անցնել՝ նավթի եւ գազի փոխարեն:

Իլմենաուի տեխնիկական համալսարանի մասնագետներին հաջողվել է գերազանցել արեւի էներգիայի ուղղակի պահեստավորման արդյունավետության ռեկորդը՝ 12.4%-ը, որը 17 տարի առաջ սահմանել էին ամերիկյան Գոլդենի համալսարանի ֆիզիկոսները:

Ըստ MIGnews.ru-ի, նրանց հաջողվել է հասնել 15% ցուցանիշի՝ օգտագործելով 10 շերտանոց ինքնատիպ «բուտերբրոդ»՝ կազմված կիսահաղորդիչ նյութերից, ալյումինի, ֆոսֆորից եւ հատուկ կատալիզատորից: