Թեհրանում ավարտվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների  եւ Իրանի միջեւ երկօրյա բանակցությունները, հայտնում է IRNA գործակալությունը։

«Իրանն ու ԱԷՄԳ փորձագետները 2 օր շարունակ քննարկել են Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը, որոնց կապակցությամբ ԱԷՄԳ-ը կասկածներ ուներ»,- ասել է ԱԷՄԳ-ում Իրաքի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին։

Նշենք, որ հուլիսի 14-ին ձեռք բերած համաձայնության ժամկետների համաձայն՝ ԱԷՄԳ-ը Իրանից խնդրել է չպարզաբանված հարցերի կապակցությամբ բացատրություններ ներկայացնել։ Իրանը սեպտեմբերի 8-ին այդ պարզաբանումները ներկայացրել էր գրավոր տեսքով։

Ճանապարհային քարտեզի բոլոր միջոցառումները պետք է ավարտին հասցվեն հոկտեմբերի 15-ին։

Իսկ դեկտեմբերի 15-ին ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն պետք է զեկույց ներկայացնի Իրանի հետ համագործակցության համակողմանի գնահատականի մասին։