Չինացի ցանցահենները «գրեթե Facebook» են ստեղծել ԱՄՆ պետական մարմինների աշխատակիցների գողացած տվյալների բազայի վրա։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ը։

Ցանցահեններն ԱՄՆ անձնական մենեջմենթի գրասենյակը կոտրելիս հավաքած տեղեկությունները օգտագործել են յուրահատուկ «սոցիալական ցանց» ստեղծելու համար։

CrowdStrike ընկերության մասնագետ Դմիտրի Ալպերովիչի խոսքով՝ այդ բազան կարող է օգտագործվել մարդկանց սպառնալու եւ ՉԺՀ-ի համար աշխատեցնելու նպատակով։