Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը, որը սեպտեմբերի 13-ին ուշ երեկոյան մահացու ելքով վրաերթ էր կատարել, հարցաքննվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Արման Եդոյանը հարցաքննվել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ Կոմիտեն այս պահին չի հայտնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. սեպտեմբերի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում «Լեքսուս» մակնիշի մեքենան Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը տեղում մահացել է:

«Լեքսուս» ամենագնացի ղեկին եղել է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: