Կահիրեի թանգարանից Վինսենթ Վան Գոգի «Կակաչներ» նկարի գողությունից հետո, անփութության մեղադրանքով ձերբակալվել է Եգիպտոսի մշակույթի փոխնախարար Մոհսեն Շալաանը:
Ինչպես հաղորդում է պետական MENA գործակալությունը, Շալաանի հետ մեկտեղ ճաղերի հետեւում են հայտնվել մի քանի այլ պաշտոնյաներ: Շալաաանի ձերբակալությունը տեւելու է 4 օր:
Կահիրեի լրագրողները հայտնում են, որ միջադեպի կապակցությամբ Եգիպտոսի մշակույթի նախարարության 9 պաշտոնյաներ երկիրը չլքելու ստորագրություն են տվել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մայրաքաղաքի մասնավոր թանգարաներից մեկից գողացել էին Վան Գոգի «Կակաչներ» կտավը, որը գնահատվում է 50 մլն դոլար: «Դարի կողոպուտը» տեղի էր ունեցել Մուհամմեդ Մահմուդ Հալիլի թանգարանից:



























