Բնապահպանության նախարարի հանձնարարականով ՀՀ տարածքում  սիրողական որսաշրջանի բացման հետ կապված, խստացվել է վերահսկողությունը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ որսահանդակներում վերջին հինգ օրերի  ընթացքում հայտնաբերվել է ապօրինի որսագողության (լորի ու կաքավի) վեց դեպք:

Օրինախախտներից  առգրավվել է զենքերը, իրականացվում է վարչական վարույթ, ինչից հետո կկիրառվի պատժամիջոց եւ  կվերականգնվի բնությանը պատճառած վնասը:

Բնապահպանության նախարարի հանձնարարականով  լրացուցիչ  տեսչական  խումբ է ուղղարկվել Արայի լեռ: Արդյունքների մասին տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում: