Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի՝ Windows 10-ի «Մեկնարկ»-ում խափանում են հայտնաբերել. այն ուշացումով է արձագանքում հրահանգին, ցույց չի տալիս ներբեռնված հավելվածները եւ կարող է հանգեցնել լուրջ խափանման, եթե դրանում տարրերի քանակությունը գերազանցի 512-ը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Petri.com-ին:

Նշանների անհետացման խնդրի մասին կորպորացիան տեղեկացրել է 2015 թվականի հուլիսի վերջին եւ աշխատում է խոտանը վերացնելու ուղղությամբ: Ընդ որում, հավելվածները շարունակում են գոյություն ունենալ համակարգում:

Խնդիրը վերացնելու համար հարկավոր է «Explorer»-ում %appdata%\Microsoft\Windows\Start Menu տողը գրել եւ ջնջել ավելորդ shortcut-երը:

Ավելի վաղ Microsoft-ը Windows 10-ի ճգնաժամային թարմացում էր թողարկել, որն ուղղում էր սխալը՝ օպերացիոն համակարգի անվերջանալի շրջան առաջացնելով: