ԱՄՆ դաշնային դատարանը օգոստոսի 23-ին նախնական արգելք է դրել ցողունային բջիջների ոլորտում բժշկական հետազոտությունների պետական ֆինանսավորման վրա:
2009թ. մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման էր ստորագրել, որով թույլատրվում էր ցողունային բջիջների հետազոտություններ անցկացնել, որն արգելված էր Ջորջ Բուշի օրոք: Անցած տարվա հուլիսին, Առողջության ազգային ինստիտուտը հատուկ կարգադրությամբ թույլատրել էր օգտվել ցողունային բջիջներից:
Վաշինգտոնի շրջանային գլխավոր դատավոր Ռոյս Լամբերտը որոշել է, որ պետական ֆինանսավորումը խախտում է օրենքը, որով արգելվում է հետազոտություններ իրականացնել այն ոլորտում, որտեղ էմբրիոնը մահանում է:




























