Ճապոնիայում 2015թ. նոյեմբերի 24-ին առաջին կոմերցիոն արբանյակը կուղարկեն ուղեծիր։

Այս պատվերն արել է կանադական Telesat ընկերությունը։ Դրա իրականացմամբ 2013թ.-ից զբաղվում է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունը։

Պլանավորվում է, որ ապարատը կարող է բավական  մեծ տարածք ընդգրկել, եւ դրա միջոցով հեռարձակում կիրականացվի Հարավային Ամերիկայի տարածքում եւ Ատլանտյան օվկիանոսի վրա, գրում է Informing-ը։

Հաղորդվում է, որ արբանյակը ուղեծիր կարձակվի Տանգեսիմա տիեզերակայանից H-2A հրթիռի միջոցով։