Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձավ երկկողմ առեւտրի եւ ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, փոխադարձ ներդրումների աջակցման եւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ մի շարք հարցերին:
Քննարկվեց նաեւ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի պայմանագրի նախագծի մշակման ընթացքում Հայաստանի գործնական աջակցության հարցը:
Նախարար Նեմաթզադեն նշեց, որ ողջունում եւ աջակցում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականցմանը:




























