ՌԴ-ի սթարթափը հրապարակային հայտարարություն է արել, որ մոտ ապագայում ծրագրում է ուղեծիր ուղարկել արբանյակներ, որոնք մոլորակի բնակիչներին կապահովեն անսահմանափակ կապով ու համացանցից օգտվելու անարգել հնարավորությունով, անկախ մարդու գտնվելու վայրից ու առանց ռոումինգի միանալու անհրաժեշտության: Ծառայությունը անվճար չի լինի,այն կարժենա ամսական տասը դոլար:
Այս բացառիկ նախագծի գլխավոր տնօրենը վստահեցնում է, որ ծառայությունը հասանելի կդառնա մոտավորապես 2020 թ, բայց ոչ ավելի շուտ, հայտնում է Svopi-ն:
Երկիր մոլորակի բնակիչներին էժանագին ինտերնետով եւ կապով ապահովելու համար պետք կլինի նախագծել 144 ցածրուղեծրային արբանյակ, նաեւ 40 ցամաքային բազային կայան՝ հայտարարում է ղեկավար Վադիմ տեպլյակովը:
Բոլոր ցանկացողները ինտերնետին միանալու հնարավորություն կստանան հատուկ գաջետի օգնությամբ, որը բջջային ռոութերի է նման: Սարքի ակտիվ շահագործման դեպքում վերալիցքավորումն անհրաժեշտ կլինի մոտավորապես 10 ժամ աշխատանքից հետո: Ավելի վաղ Google-ն ու Facebook-ը Ինտերնետի այդ տեսակը զարգացնելու ցանկություն էին հայտնել:




























