Իրանում սեպտեմբերի 18-ին, հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի ունեցած ջրհեղեղից առնվազն 10 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությունը:
Այսպես, 6 մարդ զոհվել է Թեհրանից 25 կմ հեռավորության վրա գտնվողն Փակդաշտ քաղաքի մոտ: Խորմոզգան նահանգում խեղդվել է 4 մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ:
Ավելի վաղ երկրի իշխանությունները նախազգուշացրել են 10 նահանգներում գետերի ջրի վտանգավոր բարձրացման վտանգի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























