Facebook սոցիալական ցանցը տեղեկությունների որոնման նոր ծառայություն է թողարկել ՝ Signal անվանումով, հայտնում է TheRunet-ը: Պլատֆորման հաշվարկված է լրագրողների համար ու կօգնի ավելի արագ աշխատել սոցիալական ցանցերում տեղադրված կոնտենտի հետ :

«Լրագրողները մեզ վաղուց են ասում, որ իրենք կցանկանային սոցցանցում եւ Instagram-ում տեղադրված նորությունների, ակտուալ լուսանկարների, տեսագրությունների ու փոստերի որոնման համար Facebook-ն ավելի արդյունավետորեն օգտագործելու հնարավորություն ունենալ», գրել է Facebook-ի մեդիա տարածքի տնօրեն Էնդի Միթչելը իր բլոգում :

Signal գործիքի օգնությամբ լրագրողները կկարողանան միաժամանակ հետեւել Facebook-ից ու Instagram-ից ստացվող նորություններին, համակարգել տեղեկությունների հոսքերը ու պահպանել անհրաժեշտ նյութերը՝ հետագա գործածման համար : Բացի դրանից, ծառայությունը հնարավորություն կտա գտնել ՝ լրագրողական հոդվածների համար անհրաժեշտ գրաֆիկական պատկերներ, հայտնում է NEWSru.com-ը :

Լրատվամիջոցների աշխատակիցների համար Signal-ի գործածումն անվճար կլինի, սակայն ծառայությունից օգտվելու համար լրագրողները պետք է համապատասխան հարցում ուղարկեն ադմինիստրացիային: