Ռուսաստանն ու Իրանը կարող են նպաստել, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցի հանրապետությունում իրավիճակի խաղաղ կարգավորման բանակցություններին։ Այս մասին Լոնդոնում իր բրիտանացի գործընկեր Ֆիլիպ Համոնդի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, գրում է ՏԱՍՍ-ը։
Քերրին նաեւ ընդգծել է, որ ներկայումս կա հակամարտության կարգավորման նպատակով տարբեր երկրների ջանքերի միավորման սուր անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է շտապ վերականգնել Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման համար գործադրվող ջանքերը»,- ասել է Քերրին։




























