Օգոստոսի 22-ին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում 38-ամյա Իգոր Ս.-ի վարած «ՈւԱԶ-33033» մակնիշի ավտոմեքենան Գորկի-Երեւանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճամփեզրին կայանված, 52-ամյա Ալեքսան Ղ.-ին պատկանող «ԶԻԼ-133» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իգոր Ս.-ն եւ նրա ուղեւոր` 37-ամյա Արեգնազ Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 23-ին, ժամը 08.50-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արեգնազ Գեւորգյանը նույն օրը, ժամը 02.40-ին, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: