Ամերիկյան գիտնականները ներկայացրել են խոշորագույն «Կենաց ծառը», որում ներառված են կենդանիների, բույսերի, սնկերի եւ մանրէների ավելի քան 2.3 մլն տեսակներ, որոնք գոյություն ունեն 3.5 մլրդ տարի առաջ Երկրի վրա կյանքի առաջացումից ի վեր: Այս մասին հաղորդում է Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի կայքը:
«Կենաց ծառը» կամ, այսպես կոչված, էվոլյուցիոն ծառը ցույց է տալիս տարբեր տեսակի կենդանի էակների միջեւ կապը, որոնց միավորում է մեկ ընդհանուր նանին:
ՌԻԱ Նովոստիի-ի փոխանցմամբ, «Կենաց ծառը», որը գիտնականներն էվոլյուցիայի պատմության «Վիքիպեդիա» են կոչել, 11 տարբեր ինստիտուտների եւ գիտական կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունք է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:





























