Միաժամանակ, հայկական դուդլի պատկերը հասանելի է միայն այն օգտատերերի համար, որոնք օգտվում են Google-ի Հայաստանի համար նախատեսված տարբերակից...

Google-ը որոշել է բոլոր հայ օգտատերերին Անկախության օրվա առթիվ շնորհավորել  նոր դուդլով՝ Հայաստանի դրոշ ու Մասիս սարի պատկերով: Այսօր ողջ օրվա ընթացքում որոնողական համակարգի ավանդական լոգոտիպը կփոխարինվի հայկական եռագույնով՝ Արարատ լեռան ֆոնին:

Նշենք, որ այդ լինկը սեղմելու դեպքում էկրանին հայտնվում է Հայաստանի անկախության 24-ամյակին վերաբերող նյութերի որոնման արդյունքները: Միաժամանակ, հայկական դուդլի պատկերը հասանելի է միայն այն օգտատերերի համար, որոնք օգտվում են Google-ի Հայաստանի համար նախատեսված տարբերակից: Մնացած բոլորի համար կայքն ունի նախկին տեսքը: