Apple ամերիկյան տեխնոլոգիական հսկայի մասնագետները կանխատեսում են, որ iPhone 6s նոր սմարթֆոնի վաճառքի ծավալները նախորդ գաջետի վաճառքի համեմատ, ռեկորդային կլինեն։ Արդեն այսօր նորամուծության համար կա մոտ 5 մլն նախնական պատվեր։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Apple-ի պաշտոնական աբյուրները, գրում է Svopi-ն։
iPhone 6s սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի միանգամից 11 երկրներում։ Նշենք, որ այն հասանելի կլինի ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Նոր Զելանդիայում եւ Պուերտո Ռիկայում։
Apple-ը iPhone 6s նոր սմարթֆոնների վաճառքի ռեկորդային ծավալներ է կանխատեսում

Հասանելի է
русский


























