Apple ընկերության հավելվածների էլեկտրոնային խանութը՝ AppStore-ը, անհայտ հաքերների կողմից զանգվածային հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտարարել են ամերիկյան ընկերության ներկայացուցիչները, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տեղեկություններով՝ չարագործներին հաջողվել է օնլայն խանութի հարյուրավոր պաշտոնական հավելվածների մեջ գաղտնի վնասակար կոդ զետեղել։

«Մենք AppStore-ից հեռացրել ենք այն հավելվածները, որոնք ստեղծվել էին այդ չարտոնագրված ծրագրային ապահովման միջոցով»,- հայտարարել է Apple-ի ներկայացուցիչը։

Palo Alto Networks ընկերության տեղեկություններով՝ մինչ այս AppStore-ում հայտնաբերվել էր վիրուսակիր 5 հավելված, սակայն այս դեպքը նախկինում գրանցված սպառնալիքներից ամենախոշորն է։