Skype-ի օգտատերերը ողջ աշխարհում ծառայության հետ կապված խնդիրներ ունեն։ Այս մասին ասված է Skype-ի պաշտոնական բլոգում։ Խոտանն առաջացել է Երեւանի ժամանակով ժամը 12։20-ի սահմաններում։ Ինչպես հայտնում է աղբյուրը, խնդիրն այն է, որ բոլոր օգտատերերի կարգավիճակը ցանցում «օֆլայն» է ցույց տալիս։ Խնդիրներ են առաջանում նաեւ հավելվածը բեռնելու հետ կապված։Այսուհանդերձ, համաձայն բլոգում տեղակայված հայտարարության, հաղորդագրություններ ուղարկելու եւ զանգահարելու հնարավորությունը գործում է։ Ծրագրավորողները խոստանում են կարճ ժամկետներում կարգավորել խնդիրը, գրում է Gazeta-ն։
Twitter-ի որոշ օգտատերեր նշում են, որ բջջային տարբերակն անխափան աշխատում է, խափանումները վերաբերում են համակարգչային տարբերակին։




























