AllBoxing.Ru կայքի ընթերցողները ֆորումում բազմաթիվ հարցեր են տվել Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, գերծանրքաշային Նիկոլայ Վալուեւի նախկին մարզիչ Մանվել Գաբրիելյանին:

-Նշեք լավագույն հայ բռնցքամարտիկների տասնյակը:

- Ըստ հերթականության`Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, Դավիդ Թորոսյան, Ալբերտ Նիկոլյան, Նշան  Մունչյան, Կամո Սարոյան, Սուրեն Ղազարյանը, Մեխակ Ղազարյանը, Հրաչյա Ջավախյան, Լյովա Կիրակոսյան, հետո իհարկե Վախթանգ Դարչինյան, Ավետիք Աբրահամյան, Սյուզի Կենտիկյան… Ես շատ եմ սիրում կանանց բռնցքամարտ: Հիմա ես երկվորյակ աշակերտներ ունեմ` տղա եւ աղջիկ, փոքրիկ են, բայց` ամուր: Նրանց հավասար պայմանների մեջ եմ դնում: 

- Ինչու են համեստ Ռուսաստանի նվաճումները պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ԽՍՀՄ-ում արգելված էր, ինչպես Կուբայում: Միության փլուզումից հետո նախկին հանրապետություններում այդ ձեւը չէին զարգացնում: Հիմա կարգավորվում է: Ո՞վ է տվել Ռուսաստանի առաջին գերծանրքաշային չեմպիոն: Ես:

- Ինչպիսի՞ն է Վալուեւ հետ ձեր անձնական հարաբերությունները: Չե՞ն հոգնեցրել Վալուեւի հետ կապված հարցերը:

-Ինչ եք ասում, դա ադրենալին է ավելացնում, ես ավելի երիտասարդ եմ դառնում, երբ իմ սաների մասին եմ զրուցում: Ինչպես չխոսել իմացածի մասին:

Ինձ 2000-ին հրավիրեցին Սանկտ-Պետերբուրգ Վալուեւի մոտ, Լյովա Կիրակոսյանը հրավիրեց: Ծանր ժամանակներ էին, ես անմիջապես գնացի: Առաջին օրը Նիկոլային տեսա, ասեցի` վաղը ժամը 7-ին կգաս մարզման, իսկ նա զարմացավ, որ այդպես անմիջապես: Կարգապահությունն ինձ մոտ խիստ է:

-Վալուեւի անձնական ընկերն եք եղել: Հիմա ի՞նչ հարաբերություններ ունեք:

-Մենք պայմանագիր ունեինք. Եթե պարտվում ես` բաժանվում ենք: Այնպես որ, ամեն ինչ առանց որեւէ դառնության: Մենք ընկերություն ենք անում, հեռախոսով զրուցում ենք, կատակներ ենք անում: Կոլյան որսորդության մասին է պատմում:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Վալուեի նոր մարզիչ Ալեքսանդր Զիմինին, ով փոխարինեց ձեզ:

- Հարցը տեղին է: Զիմինին ճանաչում են ԽՍՀՄ հավաքականի տարիներից, հարգում եմ նրան որպես մարզիչ, նա գրագետ է, բայց ծանրքաշայինների հետ, հատկապես Կոլյայի հետ չի կարողանում աշխատել: Այդ պատճառով էլ Կոլյան անհետացավ:

-Վալուեւի բռնցքամարտը Զիմինի ղեկավարությամբ, ի՞նչ առաջընթաց կամ հետընթաց ունեցավ:

-Կոլյան ավելի թեթեւ է դարձել, բայժ ուժը կորցրել է, ձեռքերը դատարկ են, Դեւիդին հարվածում է, իսկ նա չի զգում, նա չունի այլեւս ուժային հարված: ԸՖՊ-ն անհետացել է, մարմինը կորել է, իմ ժամանակ ավելի աթլետիկ էր: Գաղտնիք բացեմ. մինչեւ իմ գալը Կոլյան Զիմինի մոտ էր, սակայն Զիմինը հեռացավ, որովհետեւ չէր կարողանում աշխատել Վալուեւի հետ: «Քեզանից բռնցքամարտիկ դուրս չի գա»,- նրան ասել էր Զիմինը: Ինձանից հետո Զիմինը վերադարձավ, քանի որ Կոլյան արդեն պատրաստ էր, ես ութ տարի սեփական առողջության հաշվին մարզել եմ Վալուեւին: Ինձ դուր չեկավ մի հոդված` «Շուտով աշխարհը կտեսնի նոր Վալուեւի»: Եվ ո՞ւր է այդ Վալուեւը: Ի՞նչ եք նրա հետ արել, եւ ո՞վ է պատասխան տալու այդ սխալների համար: Ինձանից հետո Կոլյան վեց մենամարտ է անցկացրել: Ո՞ւր են նրա հարվածները, տարածությունը: Նա ամեն ինչ կորցրել է, ոչինչ չի մնացել: Կաղապար` առանց բովանդակության: Եւ Հոլիֆիլդին, եւ Ռուիզային, եւ նույնիսկ Բերժերոնին հազիվ հաղթեց: Ասում են «կլիմայափոխում է…»: Միթե երկու տարի նա կլիմայափոխվում է: Ոչ մի նոր բան չկա նրա մոտ: Կոլյան ոչ մի դեպքում թող չնեղանա ճշմարտության համար: 22 մենամարտ միասին ենք անցկացրել, 18 նոկաուտ, 4-ը միավորներով է հաղթել:

-Ծնկները Նիկոլայի թույլ տեղն է: Ճի՞շտ էր Զիմինի որոշումը` կրճատել մարզումները, որպեսզի չծանրաբեռնի ոտքերը:

-Դա առաջին ու ամենամեծ սխալն է: Բացի այդ, հիմա Վալուեւը ռինգ է գնում գրեթե իներցիայով: Ժամանակը ցույց կտա, ով էր ճիշտ: Ես երկու տարի լռել եմ, բայց հիմա կարող եմ եւ ուզում եմ խոսել:

-Նիկոլայը Ձեր ղեկավարությամբ պարբերական նոկաուտներով էր ավարտում մենամարտը: Ձեզանից հետո ոչ մի մրցակցի նույնիսկ նոկդաունի չի ենթարկել: Ո՞րն է պատճառը` տարի՞քը, մարզչի հրահանգնե՞րը, թե՞ անհարմար մրցակիցները:

-Երբ հարվածում ես ու չեն ընկնում` հեռացիր բռնցքամարտից: Ի՞նչ տարիքի մասին է խոսքը: Հոլիֆիլդը 47 տարեկան է, բայց հարվածում է, ինչպես հարկն է: