Աբխազիայի փախստականները անժամկետ հացադուլ են հայտարարել Թբիլիսիում Եվրահանձնաժղովի ներկայացուցիչության շենքի դիմաց: Նրանց դուրս են հանում իրենց կացարանից, քանի որ երկրի իշխանությունները այդ շենքը ցանկանում են վաճառել: Որպես փոխհատուցում, փախստականներին առաջարկում են տեղափոխվել Զուգդիդի քաղաք, որտեղ միջազգային կազմակերպություններն իրենց համար շենք են կառուցել: Սակայն փախստականները հայտարարում են, որ Զուգդիդիում իրենք աշխատանք չեն կարող գտնել եւ չեն կարողանա կերակրել իրենց ընտանիքներին:
Մի կին փախստական անհուսությունից բացականչել է, որ պատրաստ է խաչել իրեն Սահակաշվիլիի աչքի առաջ, եթե իր պահանջը չկատարեն:




























