Microsoft կորպորացիան առայժմ չի կարող հայտնել Skype-ի անսարքությունները վերացնելու ժամկետը։

Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, աշխատակիցներն ակտիվորեն աշխատում են խնդիրների կարգավորման ուղղությամբ, որոնք թույլ չեն տալիս օգտատերերին մուտք գործել եւ օգտագործել Skype-ը։

Ավելի վաղ հաղորդվել է, թե Skype-ի օգտատերերը խնդիրների են հանդիպում ամբողջ աշխարհում։