Չինական ZTE ընկերությունը պատրաստվում է առանց տեսախցիկի սմարթֆոն թողարկել:

Նոր մոդելը S3003 ինդեքսն է ստացել: Սարքի տեխնիկական բնութագրերը միջին մակարդակի են:

Սպասվում է, որ ZTE S3003-ը 5 մատնաչափանոց էկրան կունենա, 1.5 ԳԳց հաճախականությամբ պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ եւ 8 ԳԲ մշտական հիշողություն: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է ZTE-ն որոշել առանց տեսախցիկի սմարթֆոն ստեղծել:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, նորույթի մասին կհայտարարվի մոտ ապագայում: