Թուրքական Աղրը նահանգի՝ Իրանից Թուրքիա բնական գազի հոսք ապահովող գազատարում օգոստոսի 24-ին պայթյուն է որոտացել, հայտնում է Dogan գործակալությունը։

Պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Կրակի բարձրությունը հասել է 100 մետրի։ Վթարի վայր են ժամանել հրշեջ-հաշվարկներ եւ թուրքական նավթային ընկերության մասնագետներ։

Պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։