Skype մեսինջերն ամբողջությամբ վերսկսել է աշխատանքը լուրջ խափանումից հետո: «Մենք ուրախ ենք տեղեկացրել, որ Skype-ի ծառայություններն ամբողջությամբ վերականգնված են: Շնորհակալություն բոլորին համբերության համար»,-գրված է մեսինջերի՝ Twitter-ի էջում:

Խնդիրներն առաջացել են սեպտեմբերի 21-ի ցերեկը: Skype-ից օգտվողները բողոքել են անհասանելիությունից փաստացի ողջ աշխարհում: Նրանք չեն կարողացել կապ հաստատել իրենց ընկերների հետ:

Ծառայությունն անհասանելի է եղել ավելի քան 10 ժամ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Skype-ի գրանցված օգտատերերի թիվն անցնում է 500 մլն-ից, իսկ ամսական լսարանը հասնում է 170 մլն-ի: