Ռուսաստանի՝ Դաղստանի գծով  ՆԳՆ եւ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները օգոստոսի 25-ին Չեչնիայի Խասավյուրտ քաղաքի մոտ սպանել են զինված դիմադրություն ցույց տված հինգ մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրավապահների մեջ տուժածներ չկան։ Չորս սպանվածների ինքնությունն արդեն պարզված է, նրանցիցի ոմանք հետախուզման մեջ էին գտնվում։

«Ստուգվում է տեղեկությունն այն մասին, որ սպանվածների մեջ կարող է լինել Դաղսատանում գործող զինված խմբավորումներից մեկի ղեկավարը»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։