Համաձայն Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության տվյալների՝ օգոստոսի վերջին եւ սեպտեմբերին սկզբին Ռուսաստանում հացի գնի աճը կարող է կազմել 10-15 տոկոս։ Միաժամանակ, շարունակվում է ալյուրի գնի թանկացումը։

Նույն մարմնի տվյալներով, ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է երկրում ցորենի պաշարի վերջանալով։ Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը մի շարք շրջաններում գների չհիմնավորված բարձրացումների պատճառով հետաքննություն է անցկացնում։

Նշենք, որ Ռուսաստանում թանկանում է ոչ միայն  հացը։ Խանութներից գրեթե անհետացել է հնդկաձավարը։ Բացի այդ, կտրուկ աճել են կաթնամթերքի գները։