Նալչիկում ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել քաղաքի բնակչի վրա, զվարճանքի համալիրի մերձակայքում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Կաբարդինո-Բալկարիայի իրավապահ մարմիններին, ոստիկանն այդ պահին ծառայության մեջ չի եղել: Կրակոցն իրականացվել է հաշվեցուցակային ատրճանակից:

«Պրեմիերա» ակումբ շենքի մոտ միլիցիայի կապիտանը կրակել է իր ատրճանակից տեղացի գործազուրկ վրա: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց` պարանոցին ստացած վնասվածքով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, ծառաողական քննություն է ընթանում, պարզվում են դեպքի հանգամանքները: