Zerodium ընկերությունը, որը վճարում է հայտնաբերված թերությունների համար, իր կայքում հայտարարել է, որ  1 մլն դոլար կվճարի այն մարդուն կամ թիմին, ով կկարողանա «ջարդել» iOS 9-ը:

Ընկերության ներկայացուցիչները գրում են, որ բոլոր օպերացիոն համակարգերն ունեն խոցելի տեղեր, սակայն անվտանգության տեսակետից մշտապես կատարելագործվելու շնորհիվ Apple-ն ամենապաշտպանված բջջային օպերատիվ համակարգն է: Նրանց կարծիքով մեկ միլիոն դոլարը արդարացված վարձատրություն է iOS 9-ը «ջարդելու» համար, հայտնում է Gazeta:

Հաքերներին առաջարկում են հատուկ Zerodium ընկերության համար ստեղծել Jailbreak iOS 9: Այն պետք է սպասարկի կողմնակի հավելվածների տեղադրումը Cydia-ի միջոցով,  նաեւ սարքավորման հեռակառավարման հնարավորությունը՝  վեբ բրաուզերի միջոցով: Էքսփլոիտը պետք է հասանելի լինի iPhone –ի վրա ՝ iPhone 5 -ից սկսած, նաեւ Apple պլանշետների վրա ՝ iPad 3 սկսած: