Ինչպես հաղորդել են «Ժամանակ» թերթի իշխանական աղբյուրները, բացի այն, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի բոլոր ծախսերը հոգում է հայկական կողմը, ռուս զինվորականները, որոնց թիվը մոտ 12 հազար է, աշխատավարձ են ստանում Հայաստանի պետական բյուջեից: Թերթի տեղեկություններով, թեեւ ռուս զինվորականները ստանում են ՀՀ պետբյուջեից, սակայն այդ գումարները ստանում են ոչ թե հայկական, այլ ռուսական բանակի դրույքաչափերով: Ավելին, վերջերս, երբ ռուսական բանակի զինծայաողների աշխատավարձերը բարձրացվել են, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ներկայացուցիչները գնացել են ՀՀ ԱԳՆ եւ պահանջել իրենց աշխավարձերը եւս բարձրացնել:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























