Իրանը մտադիր է ՌԴ ռազմածովային նավատորմի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար կոնտր-ծովակալ Հաբիբոլա Սայարին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ISNA գործակալությունը:

«Վերջերս մենք համատեղ զորավարժություններ ենք անցկացրել Հնդկաստանի ու Ռուսաստանի նավատորմերի հետ մեր ծովային տարածքում»,-ասել է նա՝ հավելելով, որ Իրանի ՌԾՈՒ նավերը մոտ ժամանակներս կայցելեն Ռուսաստան: