Լուսինը կարելի է պիտանի դարձնել մարդկանց բնակության համար: Նման եզրակացության են հանգել գիտնականները: Նրանց կարծիքով միանգամայն հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Լուսնի վրա կսկսեն մարդիկ բնակվել: Այս տեղեկությունը հայտնել են Չինաստանի ու Ռուսաստանի մասնագետները, որոնք համատեղ զբաղվում են տվյալ տիեզերական օբյեկտի ուսումնասիրությամբ:

Նրանք ծրագրում են ապագայում իրականացնել Լուսնի բնակեցման նախագիծ: Նրանք նաեւ նշում են, որ այսօր դա ավելի էժան հաճույք է, քան ենթադրենք հինգ տարի հետո, հայտնում է Planet- today-ը:

Շատ պետություններ են ծրագրում Լուսինն օգտագործել իրենց նպատակների համար ՝ այնտեղ կայաններ կառուցել,  մարդկանց բնակեցնել: Հայտնի է, որ Երկիր մոլորակի  արբանյակը հարուստ է հանածոներով, հիմնականում տիտանով ու հելիում -3 ով:

Նաեւ պետք չէ մոռանալ, որ Երկիր մոլորակի վրա կյանքը կարող է վերանալ՝ մարդու կենսագործունեության հետեւանքով առաջացած գլոբալ տաքացման ու թունավոր արտանետումների պատճառով:  Այդ դեպքում Լուսինը կարող է շատ մարդկանց կյանք փրկել: