Xiaomi ընկերությունը Չինաստանում ներկայացրել է Mi 4c սմարթֆոնը, որն ունի Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով AndroidCentral կայքը։

Սմարթֆոնն ունի FullHD (1920х1080) թույլտվությամբ 5 մատնաչափ անկյունագծով էկրան, 64-բիթանոց, 6-միջուկանի Snapdragon 808 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն 16 ԳԲ ներկցված հիշողության եւ 3 ԳԲ օպերատիվ՝ 32 ԳԲ ներկցված հիշողության դեպքում։ Բացի այդ, սմարթֆոնն ունի 13-մեգապիքսելանոց տեսախցիկ եւ Sony IMX258 կամ Samsung S5K3M2 սենսոր։

Չինաստանում 16 ԳԲ հիշողությամբ Mi 4c սմարթֆոնը կարժենա մոտ 200 դոլար։