Opera  բրաուզերի ՏՏ ծրագրավորողները փոխել են ընկերության անվանումն ու տարբերանշանը (լոգոտիպ)։ Այս մասին տեղեկացնում է Opera-ի միկրոբլոգը։

Հայտարարության  մեջ նշվում է, որ բրաուզերն այսուհետ «О» տառի փոխարեն ունենալու է եռաչափ մատանու տեսք, իսկ տարբերանշանից հեռացրել են Software մասնիկը, քանի որ Opera-ն այլեւս ծրագրային ապահովման բացառիկ ընկերություն չէ։ Այս պահին ընկերությունն առաջարկում է արտադրանքի բավական լայն ընտրություն, փոխանցում է Svopi.ru-ն։