Instagram սոցիալական ցանցի լսարանն անցել է 400 մլն-ից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ֆոտոծառայության բլոգը:

Նշվում է, որ նոր 100 մլն օգտատերերի գրանցվել են ընդամենը 10 ամսվա ընթացքում: Միաժամանակ նրանց մոտ կեսը հաշիվներ են ստեղծել Եվրոպայում եւ Ասիայում, հիմնականում Բրազիլիայից, Ճապոնիայից եւ Ինդոնեզիայից, եւ միայն քառորդ մասն է ապրում ԱՄՆ-ում:

Instagram-ը հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերին: Ամեն օր օգտատերերը հավելվածում մոտ 80 մլն լուսանկարներ են տեղադրում: Ներկայումս սոցիալական ցանցում կա ավելի քան 40 մլրդ լուսանկար: