Անհայտ չարագործները Գերմանիայում եգիպտացորենի դաշտում ահռելի չափերով ֆաշիստական խորհրդանիշ (սվաստիկա) են պատկերել, գրում է գերմանական The Local.de-ն: Դեպքը տեղի է ունեցել Բավարիայի Ասլինգի շրջանում:

Իշխանությունների կարծիքով,կատարվածը վկայում է երկրի հարավում նեոնացիստների աճող ակտիվության մասին: Հանդբոլի դաշտի կեսի չափով պատկերված սվաստիկան ինքնաթիռից նկատել է մի լուսանկարիչ, ով անմիջապես լուսանկարն ուղարկել է ոստիկանություն:

Եգիպտացորենի դաշտի սեփականատերն այդ արարքն անվանել է «խոզություն» եւ «լուրջ հարված տեղի բոլոր ֆերմերներին»: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել փաստի կապակցությամբ:

Գերմանիայի օրենսդրության համաձայն, նացիստական խորհրդանիշների օգտագործումն անօրինական է եւ պատժվում է մինչեւ 3 տարվա ազատազրկման, գրում է «Գազետա.ru»-ն: